Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Հինգշաբթի 11 Մարտ 2010 | 14:59
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Մեդիա
Նվիրատվություն
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Արձագանքներ


Հալեպ

ՀՅԴ-8

Գարեգին Նժդեհ

Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան:

Նախիջևանի Հիմնախնդիր

 

Նախիջևանի հիմնախնդիր
Հիմնախնդիրը փաստերում ու փաստաթղթերում

     Արդեն իսկ քարտեզից երևում է, որ Նախիջևանի հետ կապված է Հարավային Կովկասի կամ, ինչպես խորհրդային տարիներին ընդունված էր ասել, Անդրկովկասի չլուծված հարցերից մեկը: Հայկական բարձրավանդակի ու Հայաստանի բնական մասը կազմող Նախիջևանը կտրված է Հայաստանի Հանրապետությունից և ներկված` ‘’քաղաքական այն գույնով’’, ինչ գույնով ներկված է Ադրբեջանական Հանրապետությունը, այն, որ Նախիջևանը աշխարհագրորեն, պատմականորեն, տնտեսապես ու մնացյալ այլ առումներով Հայաստանի մաս է կազմել, հայտնի ճշմարտություն է: Այն ակնհայտ է եղել նաև տասնիններորդ դարում տարածաշրջան մտած Ռուսական կայսրության համար, որը երկրամասը վարչականորեն միշտ էլ կապել է Երևանի հետ`1828 թվականին Հայկական մարզի և1867 թվականին Երևանի նահանգի սահմաններում:
    Նախիջևանի հայկական պատկանելությունը Մոսկվայի կողմից կասկածի տակ չի դրվել նաև 1920 թվականին, երբ հեղափոխական ցնցումներից հետո Ռուսաստանը վերադարձել է Անդրկովկաս` այս անգամ բոլշևիկյան կայսրապաշտական ալիքների վրա: Բայց 1917-1920 թվականներին, առաջին աշխարհամարտի ու հեղափոխության խառնակ տարիներին, երբ Անդրկովկասը դուրս էր մնացել Մոսկվայի անմիջական վերահսկողությունից, Թուրքիան հասցրել էր ռազմական արշավանքով մտնել երկրամաս, գրավել Բաքուն և այդտեղ հիմնել մի նոր պետական կազմավորում` Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը: Իրապես պետականության հայտ ներկայացրած այդ նոր կազմավորման ասպարեզ իջնելը հենց 1918-ին Թուրքիայի կողմից իրագործված ռազմական ինտերվենցիայի արդյունք էր, քանի որ Բաքուն ու Բաքվի նահանգի զգալի մասը վստահորեն վերահսկվում էր լեգիտիմ ձևով իշխանության եկած և հայ բնակչության աջակցությունը վայելող Բաքվի կոմունայի կողմից: Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, որի համար թուրքերը սեփականեցին Պարսկաստանի հյուսիս-արևմտյան նահանգի` Ատրպատականի, անվանումը, դարձավ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը նախորդած` Թուրքիայի սահմաններից դուրս նոր թուրքական պետություններ հիմնելու առաջին փորձը: Ի տարբերություն վերջինիս, Ադրբեջաբական Դեմոկրատական Հանրապետության հիմնումը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, չհանդիպեց այնպիսի լուրջ խոչընդոտների, որպիսիք այսօր կան Հյուսիսային Կիպրոսում նոր թուրքական պետության ստեղծման ճանապարհին: Ավելին, երրորդ երկրի ռազմական ինտերվենցիայի շնորհիվ առաջին անգամ միջազգային քաղաքական ասպարեզ մտած պետական ներգոյացությունը հենց թուրքական ծավալապաշտական ծրագրի հունում, որպես նրա սատելիտ, հանդես եկավ տարածքային հսկայածավալ հավակնություններով` պահանջելով, որ միջազգային հանրությունը ճանաչի իր ինքնիշխանությունը Անդրկովկասի մեծ մասի վրա; Ազգերի լիգա ներկայացվեց տարացքային հավակնությունների` Բաքվից մինչև Բաթում ներառող քարտեզ` ’’ծովից-ծով Ադրբեջան’’ մտահղացմամբ: Այդ հավակնությունները տարածվում էին նաև Նախիջևանի վրա: Ազգերի լիգան մերժեց այդ հավակնությունները: Բացակայում էին ոչ միայն պատմական, մշակութային, այլև այդ կարգի մյուս հիմնավորումները: Բաքուն քաղաքական ու վարչական վերահսկողություն չուներ ոչ միայն Բաթումում, այլև, ինչպես ասում են, իր քթի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում: Ոչ մեկի համար այդ տարիներին գաղտնիք չէր, որ թուրքական նոր խամաճիկային պետության միջոցով տարածաշրջանը վերաձևելու ծրագրերի իրական հեղինակը Թուրքիան է և որ հենց այդ նպատակին հասնելու համար էր թուրքական կանոնավոր բանակը Բաքու հասնելու ամբողջ ճանապարհին հրկիզում հայկական գյուղերը, իրագործում հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր /տես` ‘’Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ.’’, Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան 2003/: Փաստորեն 1918-1920 թվականներին Թուրքիան հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարնակում էր Անդրկովկասում` իր պետական սահմաններից դուրս: Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը այդ ցեղասպանության արդյունքում դրսից հիմնված պետություն էր: Բավական է ասել, որ միայն Բաքվում թուրքական զորքերն ու տեղական թուրք խաժամուժը կոտորեցին ավելի քան երեսուն հազար հայ:

   Այսպես թե այնպես, Ազգերի լիգան չճանաչեց առաջ անգամ ասպարեզ մտած պետական ներգոյացության հավանականությունները, և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը 1920 թ. Ապրիլին անցավ չգոյության գիրկը`

   Այդպես էլ ձեռք չբերելով լեգիտիմ սահմաններ: Բայց թուրքերի կողմից կատարած քայլն անհետևանք չմնաց: Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կողմից Ազգերի լիգա ներկայացված տարածքային պահանջները փաստորեն հիմք դարձան, որպեսզի պատմականորեն բուն հայկական Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը, որոնց նորանկախ Հայաստանի Հանրապետությունը դիտում էր որպես բնականորեն իրեն պատկանող երկրամասեր, Ազգերի լիգայի կողմից դիտվեն որպես վիճելի տարածքներ: Եթե նույնիսկ Ազգերի լիգայում այդ բոլորի մասին հրաշալի իմանային, նրանք այլ վճիռ չէին կարող ընդունել: Եվ ահա թե ինչու: Փլուզվող Ռուսական կայսրության հարավում` Անդրկովկասում, որտեղ նահանգների և գավառների վարչական սահմանները կանխամտածված ձևով շրջանցում էին էթնիկական սահմանները, ինքնիշխանության հայտ էին ներկայացրել երեք պետություն: Այդ պահին Լիգան չէր կարող ստանձնել սահմանների ճշգրտման դերը: Նա առաջարկեց այդ խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծել իրենց` նորանկախ պետություններին: Ահա թե ինչու նա այդ պետությունների դեյուրե ճանաչման հարցը հետաձգեց մինչև վիճելի տարածքային հարցերի լուծումը:

    Բայց գործը դրան չհասավ:

    Միջազգային ճանաչման մերժում ստացած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, ինչպես նշվեց վերը, այդպես էլ առանց սահմաններ ձեռք բերելու լքեց պետական ասպարեզը 1920 թվականի ապրիլին, երբ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը մտավ Բաքու և հռչակեց այնտեղ խորհրդային իշխանություն: Նուրի փաշայի հրամանատարությամբ  թուրքական բանակը հիմնեց Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը վերացրեց այն: Երրորդ երկրների կողմից  ձեռնարկված ռազմական միջամտության արդյունքում ստեղծված ու տապալված պետության լեգիտիմության  մասին հազիվ թե հնարավոր է լուրջ խոսակցություն վարել: Բայց գոնե հրապարակում մնացել է իրավական բնույթի այն կարևոր փաստը, որ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրատետությունը պատմական ասպարեզը թողել է առանց սահմաններ ձեռք բերելու:

  Բաքվում թուրքական բանակի կողմից դրված իշխանությունները տապալող Խորհրդային Ռուսաստանը 1920 թվականին ոչ մի կասկած չի ունեցել, որ Նախիջևանը հայկական տարածք է բոլոր իմաստներով: Միակ խնդիրը, որ լուծում էր պահանջում, թուրքական ռազմական ներխուժման հետևանքով Նախիջևանի հայ փախստականության վերադարձի խնդիրն էր: Բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարությունը 1920-ի գարնանն ու ամռանը, միանգամայն հասկանալի պատճառններով, ակտիվ ձևով չէր արծածվում այդ հարցերը` սպասելով Հայաստանի խորհրդայնացմանը: Եվ այնուամենայնիվ, 1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և /դեռևս ոչ խորհրդային/ Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրում Մոսկվան հետևելով Ազգերի լիգայի օրինակին, Նախիջևանը, Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց վիճելի տարածքներ ոչ խորհրդային Հայաստանի Հանրապետության և արդեն խորհրդայնացված Ադր. ԽՍՀ միջև: ակնհայտ էր հայկական հողերը վիճելի որակելու միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Մոսկվայի միտումը` Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումը արագացնելու համար: Եվ իրոք, Երևանում խորհրդային իշխանության հաստատմանը անմիջապես հաջորդեց Խորհ. Ադրբեջանական Հանրապետության` Երևանին հեռագրով հայտնած /30 նոյեմբերի 1920 թ./ հռչակագիրն այն մասին, որ նա նշված, այսպես կոչված, վիճելի բոլոր տարածքները ճանաչում է Խորհրդային Հայաստանի անկապտելի մաս: Դեկտեմբերի 1-ին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակին նվիրված հանդիսավոր նիստում այդ հռչակագիրը հրապարակավ հայտարարվեց, բայց հաջորդ օրը` դեկտեմբերի 2-ին <<Կոմունիստ>> թերթում հրապարակվեց փոփոխված տեսքով: Նախիջևանը և Զանգեզուրը, ինչպես և հռչակվել էր, ճանաչվում էին  խորհրդային Հայաստանի անկապտելի տարածքներ: Լեռնային Ղարաբաղի մասով հռչակագիրը, որի բնութագիրը մինչև օրս էլ Բաքուն թաքցնում է, խմբագրված էր: Թերթում հրապարակված տեքստի համաձայն Խորհրդային Ադրբեջանը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

    Թվում էր, Նախիջևանի հարցը լուծված էր վերջնականապես: Խորհրդային Հայաստանը 1920-1921 թվականներին տնտեսական ու վարչական միջոցառումներ էր իրագործում Նախիջևանում: Քաղաքական իրավիճակը Նախիջևանի շուրջ կտրուկ փոխվեց 1921-ձմռանը, երբ Մոսկվայում Խորհրդային Ադրբեջանը սկսեցին դիտել որպես սոցալիստական հեղափոխությունը դեպի մահմեդական Արևելք տարածելու հենակետ: 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային  Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր /տես` ‘’Договор между Россией и Турцией ‘’//   Документы внешней политики СССР . Т.  З,  М.,   1959,  стр.  597-604/,ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը: Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր: Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության` առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու: Պայմանագրի անօրինական լինելը ակնհայտ էր Մոսկվայի և Անկարայի համար:      
 

 

Շարունակելի

(Դրոշակ ամսագիր թիվ 6) - Ալեքսանդր Մանասյան
 



Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"