Մեր ժողովրդի պատմութեան մեջ կան ուխտագնացութեան սուրբ օրեր` Աւարայր, Սարդարապատ: Եռաբլուրը եզակի է նրանով, որ մարմնաւորում է այն ոգեղէն յաղթանակը, որը մենք շահեցինք մեր մէջ, մեր գիտակցութեամբ յաղթեցինք ճակատագրի հանդէպ ստրկական հնազանդութեան (ավագ եւ այլ «եղբայրների» նկատմամբ): Եռաբլուրը պարզապէս պանթէոն չէ, կառավարութեան տուրքը հերասներին: Դա հոգեւոր յուշարձան է, նոր դարաշրջան, նոր ազգային քաղաքականութեան մէջ:
Ապրիլի 24-ին բարձրանալով Ծիծեռնակաբերդ (մեր յիշողութեան գողգոթան) ու խոնարհուելով անմեռ զոհերի յիշատակին, ժողովուրդն այնտեղից ուղեւորւում է Եռաբլուր` իր հիացմունքն ու երախտիքն արտայայտելու եւ խոնարհուելու զոհուած մարտիկների մայրերին ու հարազատներին … Մարտում ընկած մարտիկների վերջին ճանապարհը դէպի Եռաբլուր ո`չ միայն մարտիկին դէպի անմահութիւն տանող արահետն է, այլեւ` մարտիկ-ժողովրդի համար ժառանգական հէնքի էջանիշ: Հպարտ լռութեամբ գլուխ խոնարհենք մահապարտ հերոսների կենդանի յիշատակի առջեւ:
Եռաբլուրը մեր ազգի հպարտութիւնն է: Այն ողջ մարդկութեան սեփականութիւնն է որպէս պայքարի յաղթական կամար ընդդէմ բռնութեան