Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…
Յունիս 18-ին արդէն բոլորիս հավաքեցին և քաղաք իջեցուցին: Նույն օրն իսկ ճամբայ ելանք: 200 հոգի կը լինէր մեր խումբը, բոլորը կին, աղջիկ և 10-12 տարեկան երեխայ: Մինչև Այվասիլ կոչուած տեղը քայլեցինք (քաղաքէն 1 ժամ հեռու ): Այնտեղ երեխաները, կիներն ու աղջիկները ջոկելով, առանձին խումբերու վերածեցին և նորէն առաջ քշեցին: Մեզմէ զատւողներուն երեսը անգամ մըն ալ չի տեսանք: Մեր խումբը մնաց 100 հոգի: Գուզ-խան հասնելով տեսայ, որ անթիվ կիներ ու երեխաներ կան այնտեղ առաջունէ բերուած: Նոյն գիշերը այդ խանին մէջ մնացինք, իրար վրա դիզուած գրեթէ: Դուռը պինդ փակեցին, առանց հաց ու ջուր տալու մեզ: Յաջորդ ցերեկը նոյնպէս: Գիշերը հասնելուն` խանէն դուրս հանեցին մեզ և քիչ մը վերը` Եազըլի–Տաշ կոչուած տաղը տարին, ուր քարաքօլ (պահականոց) հիմնած էին...
Այնտեղ մեզ բոլորիս մերկացուցին. ամենածայրահեղ գազանութիւնները ի գործ դրին մեր վրայ: Սիրանուշ անուն գեղեցիկ հարս մը, այդ մերկ վիճակի մեջ բռնի պարել տուին: Յետոյ խումբին չավուշը` Շաքիր, կնոջ ուսերու վրա բարձրացավ, և հրամայեց որ քիչ մընակ այդպես պարէ: Ամօթեն իրար երես չէինք կրնար նայել և աչքերիս կը փակէինք: Չեթաները սկսան մեզ մտրակել, որ բանանք աչքերնիս և դիտենք պարը....
Քիչ յետոյ սկսան գազաններու պէս վրայիս յարձակել և կարգով բռնաբարել ու լլկել մեզ:
Այդպէս տևեց 2-3 ժամ: Արդէն ամենքս կիսամեռ վիճակի մատնուած էինք, մանավանդ 12-13 տարեկան աղջիկները, որոնք գժուեր էին և չէին ըմբռներ թէ ի՞նչ կը կատարուի: Ոմանք շան պէս կոռնային, ոմանք զիլ կը խնդային և ճերմակ լորրձունքներ դուրս կուտային...
Կէսգիշերը անցած էր, երբ սկսան սուինահարել մեզ, սարսափելի ճիչ և վայնասուն սկսավ, որ չեմ կարող բացատրել: Երեք սուինի հարուածներ ստացայ գլխէս, և մի չորրորդ ալ աջ ստինքիս տակէն թեթև կերպով: Վրաս ուրիշ դիակներ ինկան և ես մնացի այդ դիակներու տակ: Ձայները դադրեցան, ջարդը վերջացավ, խավար տիրեց: Զգացի ողջ ըլլալս և դիակներուն մէջէն դուրս գալով, կենդանիի պէս չորս ոտքի վրայ սկսայ քայլել գիշերուան մեջ: Ցորենի արտ մը հասնելով պառկեցայ. սաստիկ յոգութիւնէս քունս տարաւ: Արթնացայ` որ արդէն ցերեկ է...
Զոհերը այնքան շատ են եղած, որ միջոց չէ մնացած հողով ծածկելու ամբողջութեամբ, այնպէս որ ոմանց գլուխը, ոմանց թևը, ոմանց փորը հողէն դուրս է մնացած:
Երեք օր ու գիշեր, այդ ամբողջ գետինը կը հևար ու կաղմկէր խուլ մղկտոցներով: Հողը մեկ վեր կը բարձրանար, ու մէկ ցած կիջնէր, կիսամեռներու և հոգեվարքներու շնչառութենէն:
Երբեք պիտի չի հավատայի այս առասպելին, եթէ աչքով տեսողներ վկայութիւններ չընէին: Ես դեռ երէկ Մավրանկէլ գիւղն էի.................