Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ և ես կապահովեմ Ազգիս տեղը Արևի տակ:
Գարեգին Նժդեհ
ՍԻՐԵԼԻ ՊԱՏԱՆԻՆԵՐ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
/Եռաբլուր/ Ինտերնետային Կայքում գործող /Մեր Ակումբը/ բաժինը, ստեղծված է Ձեր կողքին լինելու, Ձեր հետ համաքայլ ընթանալու` մեր ազգին բաժին ընկած դժվար, բայց առաքինի ճանապարհով: Ու եթե հաշվի առնենք որ այսօր Եռաբլուրում հանգչող տղաներից շատերը Ձեր տարիքին են, ուրեմն առանց բացատրելու էլ պարզ է թե ինչ պատասխանատվություն /աստված մի արասցե պատերազմ սկսվի/ ունեք մեր երկրի առջև:
Ահա այս ամենը հաշվի առնելով է, որ մենք մեր ամբողջ կարողությունը /ներկայքային/ դնում ենք Ձեր առջև, բացելով տարբեր ենթաբաժիններ, որոնք պիտի բավարարեն Ձեր ամենատարբեր պահանջներն ու ցանկությունները: Մենք կփորձենք հնարավորության սահմաններում /քո օգնությամբ նաև/, կազմակերպել` հանդիպումներ, միջոցառումներ, մրցույթներ, սրահային և դաշտային պարապմունքներ, բոլոր նրանց համար ովքեր ակտիվորեն կմասնակցեն մեր հայանպաստ միջոցառումներին և հայրենասիրական նախագծերի իրականացման գործին:
Մասնակցեք մեր բոլոր ծրագրերին, զարգացրեք Ձեր միտքն ու մարմինը քանզի Դուք եք տերը մեր վաղվա օրվա: Վանեք Ձեզանից անտարբերությունը, ու մի երկչեք նկատողություն անել բոլոր նրանց ովքեր կփորձեն ծիծաղել հայրենասերի վրա, ովքեր վայրկյան անգամ կկասկածեն մեր նպատակի ճշմարտությանը, ովքեր կհանդգնեն ասել. - ում համար մեռան էդ տղեքը…
Արիացեք` միշտ հիշելով, որ Դուք եք հաջորդող սերունդը Եռաբլուրում հանգչող հերոսների:
Ու վայ այն ազգին, որ երիտասարդություն չունի…
|