Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Չորեքշաբթի 10 Մարտ 2010 | 6:30
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Մեդիա
Նվիրատվություն
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Արձագանքներ


Նորաբաց

1-grup

Բուժական

Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան:

Նպատակները

           Հարգարժան Հայրենասեր Հասարակություն, այս նամակը մեր ուղերձն է Ձեզ և մի փորձ` սկսել մեր հասարակության մեջ սերմանել և զարգացնել ազգային և պետական մտածելակերպը: Այսօր մեր երկիրը շուրջ 600 տարվա ընդմիջումից հետո նորից անկախ է, իրականացել է համայն հայության բաղձալի երազանքը` ապրել անկախ Հայաստանում: Եվ այժմ, երբ մեր երկիրը անկախ է, մեր ազգը չի կարողանում ապրել իր ազգային տիպի մեջ և պատճառը ըստ երևույթին մեկն է`  նրանում բացակայում է ազգային-պետական մտածելակերպը:  Անգամ Արցախյան ազատագրական հերոսական հաղթանակից հետո մենք այսօր տանուլ ենք տալիս ամենավճռական փուլերից մեկում` ինֆորմացիոն պատերազմում /ողջ ինտերնետը հեղեղված է թուրք-ադրբեջանական ստահոդ և մտացածին հակահայկական քարոզչությամբ/: Սրանք առանցքային հարցեր են` որոնց չլուծման դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր պետության` Հայաստանի Հանրապետության համար: Քանի որ /www.yerablur.am/ ծառայելու է հայության և Հայաստանի Հանրապետության զորացմանը, երիտասարդության փոխշփմաննը ու ինքնադրսևորմանը:

Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ իր սրտի ջերմությամբ, մտքի և հոգու խոյանքով, գաղափարական ու նյութական ներդրումով սատար կլինի մեզ, քանզի միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել համազգային իղձերի մարմնավորմանն ու բաղձալի հաղթանակների:
 
Ընդհանուր դրույթները:
www.yerablur.am կայքի հիմնադիրն է  Կարեն Մարտիրոսյանը: Կայքը աշխատում  է պայմանագրային սկզբունքով: Իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենքների համաձայն: Կայքը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, ստացված միջոցները տարբեր աղբյուրներից ուղղվում են միայն իր նպատակների իրականացման համար: Կայքի ֆինանսական միջոցները ստացվում են նվիրատվությունների միջոցով: Կայքը ցանկության դեպքում եռամսյակը մեկ կարող է հաշվետվություն տալ իր եռամսյա ծավալած գործունեության համար: Իսկ տարին մեկ անգամ պարտադիր կարգով հաշվետվություն է ներկայացնում իր մեկ տարվա ծավալած գործունեության համար

  

Նպատակները
•         Երիտասարդության մեջ սերմանել և խորացնել ազգային և պետական մտածելակերպը:
•         Ամրացնել Հայաստանի դիրքերը Ինտերնետային ցանցում` տեղադրելով ճշգրիտ և հաստատուն ինֆորմացիա` ի հակակշիռ ինտերնետը հեղեղող թուրք-ադրբեջանական թյուր տեղեկատվության և հակահայկական քարոզչությանը:
•         Բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին` հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողությունը երիտասարդության մեջ:
•         Ինտերնետային /Աշխարհում/ բարձրացնել Հայաստանի Հանրապետության վարկանիշը:
•         Ներկայացնել աշխարհին, թե ինչպես են մեր հարևան տերությունների կողմից վանդալիզմի ենթարկվում հայկական մշակութային արժեքները:
•         Խոսելով Արցախյան պատերազմի մասին, ներկայացնել ճշգրիտ և հաստատուն մանրամասներ ազատամարտի մասին, պարզաբանել այն ամենը, ինչ տեղի է ունեցել ազատագրական պատերքազմի ողջ ընթացքում:
•         Խոսել ազատամարտիկների սխրագործությունների մասին
•         Խոսել, թե ինչպես սկսվեց 19-րդ դարի ազգային ազատագրական պայքարը և ինչ լուծումներ ունեցավ /ողջ ընթացքը/:  Ինչպես հայերը կորցրեցին Արևմտյան Հայաստանը:
•         Ինչու տեղի ունեցավ Մեծ եղեռնը /ֆիլմեր, փատաթղթեր, նկարներ/: Մեծ եղեռնի հետևանքները և վրիժառուները:
•         Նպաստել հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ազգային և պետական մտածելակերպի բարձրացման գործին:
•         Տարածել հայ ազգային գաղափարախոսությունը:
 
Խնդիրներ
•         Կայքը եռալեզու է հանրության առավելագույն լայն զանգվածներ գրավելու համար
•         Համաշխարհային էլեկտրոնային լրտավկան միջոցներից ամենօրյա աշխատանք է տարվելու տարածաշրջանի /ՀՀ և հարևան պետություններ/ վերաբերող նյութերը քաղելու և մեր կայքում տեղադրելու համար:
•         Համագործակցելով ՀՀ և արտերկրյա արխիվների հետ թուրք-ադրբեջանական թույր և ստահոդ տարածվող ինֆորմացիայի փոխարեն միջազգային հանրությանը ինտերնետի միջոցով ներկայացնել ստույգ և ճշգրիտ ինֆորմացիա, որով հակակշիռ կստեղծվի թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչության նկատմամբ:
•         Ազգային թեմաներով անցկացվող միջոցառումների միջոցով /ինտերնետում անցկացվող on-line մրցույթներ/ նկարներ, ազգագրական և հայրենասիրական երգեր, գրական ստեղծագործություններ, գեղարվեստական և ճարտարապետական գործեր  բարձրացնել ազգային և պետականմ տածելակերպը:
•         Կազմակերպել ֆորումներ, երկխոսությունների և քննարկումների միջոցով գալ առավելագույն արդյունավետ եզրահանգման` հայանպաստ դիրքորոշումը տարածելու, հակահայ քարոզչության դեմ կանգնելու նպատակով
•         Էլեկտրոնային փոստի ինքնապատասխանիչների միջոցով տարածել ամբողջ աշխարհում ինֆորմացիա Հայ Դատին վերբերվող և /ամբողջ աշխարհի հանրությանը մատուցվող թուրք-ադրբեջանական սուտ տեղեկատվության փոխարեն /ինֆորմացիա տեղադրել /հակահարված հասցնել թուրքերին և ադրբեջանցիներին/ պատմական և այժմեական իրական փաստերով /Սումգայիթ, Ջուղա-վանդալիզմ, Եղեռն…/ 

Նախագծի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար ակնկալում ենք Ձեր հրավերքը:

Մեր հիմնական նպատակներից մեկը կայանում է նաև նրանում, անենք ամեն ինչ այս հողի վրա թողնել ու այս հողի, հազարամյա կոթողների, մեր հին մեռելներիբոլոր ժամանակների նվիրյալ հայրենասերի թափած արյան արժեքը գնահատող երիտասարդ սերունդ, որպեսզի կարողանանք ապահովել նորմալ սերնդի շարունակականություն:    
Տարբեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների և գործարարների կողմից հայրենիքի նկատմամբ սիրուց ասված բոլոր այն խոսքերը եթե իրականում իրականությանը համապատասխանում են, ապա այդ ամենը իսկական ժամանակն է, որ այս գործով ավելի պարզ երևա, սա միայն մեր գործը չէ, սա բոլորի նվիրական գործն է, և ամեն հայ պիտի իր նվիրական լուման ներդնի մեր ընդհանուր հաղթական գործի հիմքում, և համոզված կարծում ենք, որ տարբեր լացակումաց հայրենասիրական ճառերից կոնկրետ գործի անցնելու ժամանակն է:
Մեր այս առաջարկությունը նյութի ուրվագիծն է միայն, նրա պատյանը, սխեման: Հիրավի կենդանի բովանդակությամբ այն կարելի է հագեցնել միայն համատեղ ջանքերով: Այդ պատճառով էլ մենք Ձեզանից սպասում ենք ոչ միայն կարծիքներ և գնահատականներ, արդեն կատարված աշխատանքի վերաբերյալ,  այլ նախ և առաջ` հրավիրում ենք համատեղ շարունակելու այն: Այստեղ մեզ համար ելակետ է հանդիսանում հետևյալ պարզ ճշմարտությունը, եթե մեզ անհրաժեշտ են միասնության նոր հիմքեր, եթե մենք կամենում ենք մեր հավատի, ոգու և ուժերի վերածնունդը, ապա դա պետք է լինի մեր ընդհանուր որոշումը և ցանկությունը: Ի վերջո` բոլորիս համախմբում է մեր երկրի ճակատագրով մտահոգվածությունը ու անմնացորդ և անվերապահորեն մինչև վերջ նրան ծառայելու ցանկությունը: Մեր` երիտասարդներիս նախաձեռնած աշխատանքը սկսվել է մի համոզմունքով, որ մեր համատեղ ջանքերով պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր հայ իր մտքում ասի իրեն /չկա ավելի կարևոր բան, քան իմ երկրի բարեկեցությունը և անվտանգությունը/:
Գործին լծվել են 10 հայ երիտասարդներ, որոնք ունեն բարձրագույն համապատասխան կրթություն և շատ լավ հասկանում են իրենց կատարած գործի նշանակությունը և գործի նկատմամբ տրամադրված են շատ վճռական և հետևողականՄեր միջոցներով ձեռք է բերվել ժամանակավոր ապաստարան, համակարգիչներ և այլ միջոցներ, պատրաստվում են կայքի ողջ պատկերը և կառուցվածքը, գովազդային հոլովակները, սակայն ամեն դեպքում մեր միջոցները սահմանափակ են և ունենք օգնության կարիք: 
Նախաձեռնելով այս գործը`  խումբը գիտակցում է, որ երկրի և նրա շահերի պաշտպանությունը միայն հանրապետության նախագահի կամ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ամենօրյա պարտականությունը չէ, այլ նաև յուրաքանչյուր հայ մարդու` հասարակ շինական թե գյուղացի, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են այս հողի արժեքը, մեր նախնիների գերեզմանները, և այն արյունը, որը թափվել է նվիրյալների կողմից հայրենիքի ազատության և ազգի պահպանության ժամանակ:
Առկա մարտահրավերների, սպառնալիքների ու աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առավել կարևորվում է նման կայքի գոյությունը:
•         Կլինի նաև նորությունների բաժին`
•         Ուսումնական հաստատություններում ուսուցանող զինղեկների կազմակերպած միջոցառումների մասին:
•         Ազգային բանակում ծառայող զինվորների և հրամանատարների մասին:
•         Էջ, որտեղ զետեղված կլինեն պատմաճարտարապետական հուշարձանները, նաև այն կոթողները որոնք ավերվել կամ շարունակվում են ավերվել մեր հարևան պետություններում:
•         Կլինեն հայ ժողովրդի պատմագրության և տարեգրության մասին էջեր:
•         Կլինի էջ, որտեղ զետեղված կլինի մեր պայքարին ու նրա զինվորներին նվիրված գործեր:
•         Կայքում կլինի ռազմահայրենասիրական, ազգագրական երգերի երգարան
•         Կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ` ազգային և ռազմահայրենասիրական թեմաներով:
•        Էջ, որտեղ մանրակրկիտ կնկարագրվեն կամավորների և կամավորական ջոկատների մարտական ուղիները:
•         Ֆիդայիներին և նրանց մղած ազատագրական պայքարի մասին:
•         Արցախյան հերոսամարտի մասին

 

/Եռաբլուր/ կայքում կզետեղվեն նյութեր`

 

ինչը կօգնի Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի մեր ազգակիցներին` հաղորդակցվելու հայրենիքի ու նրա պատմության հետ, մասնակիցը դառնալու համահայկական ձեռքբերումներին:
Նոր կայք եռալեզու է`
•         Անգլերեն
•         Ռուսերեն
•         Հայերեն
Հաշվի առնելով այս ամենը և նաև ակնհայտ տեղեկատվությունը կապի հզոր միջոցի` ինտերնետի մեծ դերի ու հնարավորությունների մասին մեր ստեղծագործական խումբը իրագործում է մի ծրագիր` ստեղծելով   /www.yerablur.am/  անունով կայքը, ինչը կնպաստի հայության համախմբմանը,  ազգապահպանության և համահայկական այլ խնդիրների լուծմանը, կօգնի երիտասարդության ռազմա-հայրենասիրական ոգու ու ներուժի զորացմանը և համոզված ենք, որ այս նվիրական գործը կնպաստի բարոյահոգեբանական առումով հզոր ազգային բանակ ունենալուն:
Մենք` Ձեզ հետ միասին պարտավոր ենք զարգացնել մեր երկիրը, հզորացնել այն, քանզի ուրիշ ոչ ոք մեր փոխարեն այդ աշխատանքը չի անի:


Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"