Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Շաբաթ 31 Հուլիս 2010 | 14:42
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Ուսումնա-Մարզա-Մարտական
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Նվիրատվություն
Բարեգործական Էջ
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Մեդիա
Արձագանքներ
Օգնություն
Անհրաժեշտ ծրագրեր
Կապ մեզ հետ


Ակցիաներ

Լոռի

Պռոշյան

Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…

Հայաստան » 6. Կրոն

Հավատալիքներ և կրոն

          Նախնադարում յուրաքանչյուր տոհմի անդամ կարծում էր, թե իր տոհմն առաջացել է որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Տոհմերը պաշտում էին դրանց ու անվանվում դրանց անուններով (ցուլի, կաղնու, արծվի և այլ տոհմեր): Բացի այդ, պաշտում էին նաև բնության երևույթները` կայծակը, քամին, անձրևը և այլն: Ջրի պաշտամունքին էին նվիրված ձկնակերպ քարե կոթողներ` «վիշապները»: Բնության շատ երևույթներ, օրինակ` բուսականության ծաղկումը, ջրի ասռչելը, նախնադարյան մարդը բացատրում էր ոգիների ազդեցությամբ: Այդ բոլորին նա զոհեր (մատաղ) էր մատուցում, աղերսում նրանց` խնայել իրեն, կատարել իր խնդրածը:

            Նախնադարյան մարդը հավատում էր, որ հանգուցյալները, հատկապես իր մեռած հայրերն ու պապերը, մասնակցում են իր կյանքին, իրեն հաջողություն կամ անհաջողություն բերում: Ուստի, նա նրանց ևս աղոթում էր ու զոհեր մատուցում:

            Այս բոլոր հավատալիքների կուտակումից հետզհետե առաջանում է կրոնը: Պաշտվում են արևի, լուսնի, ջրի, պտղաբերության ու սիրո և այլ աստվածներ ու աստվածուհիներ: Ամրանում է անդրշիրիմյան կյանքի այն հավատը, ըստ որի, երբ մարդը մահանում է, նրա ոգին չի մեռնում, այլ շարունակում է ապրել մի ուրիշ կյանքով:

            Մարդու այդ հավատալիքներն արտացոլվել են նախնադարյան արվեստի մեջ: Մեզ են հասել մեծ և փոքր` քարից ու կավից, մետաղից ու եղջուրից կամ ոսկրից պատրաստված արձաններ ու նկարներ: Առանձնապես գեղեցիկ են Սևանա լճի մոտերքում` Գեղամա լեռներում, Սյունիքում ժայռերի վրա արված նկարները` ժայռապատկերները: Դրանց մեջ կան տարբեր կենդանիների, մարդկանց, բույսերի պատկերները կամ կռվի, որսի և երկնային մարմինների (արև, լուսին) հետ կապված տեսարաններ:



Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"