Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների համառոտ ցանկը:
Որոշումներ, օրենքներ և հռչակագրեր
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը -10 հոկտեմբերի, 2007
Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007
Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006
Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլ ի, 2006
Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005
Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005
Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005