Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Չորեքշաբթի 10 Մարտ 2010 | 6:33
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Մեդիա
Նվիրատվություն
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Արձագանքներ


Հին Հայաստան

Քաղաքական քարտեզներ

Հայաստան

Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան:

Արցախյան Հիմնախնդիր

    Պատմական Արցախը կամ Ղարաբաղը (թրքերէն` սեւայգի) 5 Յուլիս  1921ին Ստալինի որոշումով տրուեցաւ  Ադրբեջանին: Կազմվեցաւ Լեռնային Ղարաբաղի  ինքնավար   Մարզը (ԼՂԻՄ), գծուեցան  սահմաններ, ըստ որոնց  նեղ հողաշերտ մը Արցախը կը բաժնէր Հայաստանէն:

ԼՂԻՄ ունէր 4400 քառ. քլմ.  տարածութիւն:

     Արցախի հարցը հինէն ի վեր արծածուած է: Սակայն, ան պահանջատիրության  վճռական  հանգրուան կը թեւակոխէ 13 Փետրուար 1988ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ սկսած բողոքի ցոյցերով եւ ԼՂԻՄ-ի Մարզխորհուրդին (Ազրպեյճանի ենթակա Արցախի խորհրդարանը) 20 Փետրվարի այն քայլով, որ կ΄որոշէր շրջանը Խորհրդային Հայաստանին միացնելու  պաշտօնական դիմում կատարել Մոսկուային:
    Ազերիներ  Հայերու  բողոքի ցույցերուն եւ արդար  պահանջներուն հակազդեցին  ջարդերով ու  հալածանքներով. Սումգայիթի, Պաքուի եւ  Կրիովապատի մէջ  անոնք յարձակեցան  անզէն հայերու  վրայ եւ  կոտորեցին ու  տեղահան ըրին  հազարաւոր հայեր:
    Արցախահայութիւնը դիմեց քաջարի ինքնապաշտպանութեան: Զինեալ ջոկատները  մղեցին հերոսական կռիւներ, որոնց իբրեւ արդիւնք զոհուեցան բազմաթիւ ազատամարտիկներ:
    1991ի Սեպտեմբերին, Ղարաբաղի եւ Շահումեանի շրջանները որոշեցին դուրս գալ Ազրպէյճանի կազմէն: Ի պատասխան այս քայլին, Ազրպէյճանի Գերագոյն Խորհուրդը (խորհրդարանը) լուծեց ԼՂԻՄ-ը: Ղարաբաղի Մարզխորհուրդը Խ. Միութեան  սահմանադրական օրէնքներէն  օգտուելով, 10 Դեկտեմբեր 1991ին  կազմակերպեց հանրաքվէ եւ հռչակեց անկախութիւն:
    Հանրաքուէէն ետք տեղի ունեցան խորհրդարանական  ընտրութիւններ եւ նոր  խորհրդարանին բացումը կատարվեցավ 6 Յունուար 1992ին: Խորհրդարանը հաստատեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության (ԼՂՀ) անկախութիւնը եւ միջազգային ճանաչումի կոչ ուղղեց:
     Այս միջոցին, ազրպեյճանական բանակի շարունակական յարձակումներուն   իբրեւ հետեւանք, Արցախ կորսնցուցած էր մէծ շրջաններ: Մայրաքաղաք Ստեփանակերտը անդադար կը ռմբակոծուէր: Աւելի խստացած էր շրջանին պաշարումը եւ ժողովուրդը զրկուած էր էլեկտրականութենէ, ջուրէ, դեղորայքէ եւ  սննդամթերքէ: 7 Մայիս 1992ին, ԼՂՀ-ի խորհրդարանը որոշեց հակայարձակումի դիմել եւ չէզոքացնել Շուշիի եւ Աղտամի ազերի զօրակայանները, ուրկէ կը ռմբակոծուէին հայկական շէները:
    9 Մայիս 1992ին, ԼՂՀի բանակը ազատագրեց Շուշին եւ շարժեցաւ դէպի Լաչին, որի գրաւումով ազատագրւեցաւ Արցախը Հայաստանէն բաժնող միջանցքը: Ի վերջոյ Արցախ յաջողեցաւ ազատ շունչ մը քաշել եւ իր պետականութեան կերտումին նուիրուել:
   Բանակը եղաւ հիմնական առաջնահերթութիւնը: Պետականօրէն կազմակերպուած բանակով Արցախի հայութիւնը ազատագրեց Ասկերանի եւ Մարտակերտի շրջանները: 1993ի Մայիսին
ազատագրեցին նաև Քելբաջարը, Զագելանը եւ Ղուբաթլին, որով Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը ընդլայնեցաւ եւ հարաւէն հասաւ մինչեւ Իրանի հետ սահմանը գծող Արաքս գետ: Կռիւները դադրեցին Մայիս 1994ին  հաստատուած զինադուլով :
 



Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"