ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ
Նախնադարից սկսած երգն է ուղեկցել մարդուն իր բոլոր լավ ու վատ, ուրախ ու տխուր պահերին: Նույնիսկ որսի գնալիս երգել են, երգել` հուսալով որ երգը կոգնի իրենց հաջող որսին:
Սակայն երգերի տարաբնույթ ժանրերի միջև միայն մի ժանր է, որ միաձուլվում է ազգի ու հայրենիքի հետ: Դա ազգային, հայրենասիրական երգն է, որ պատասխանատու է սերունդներ մեծացնել հայրենասիրական ոգով: Հարցրեք կռված տղաներին, թե ինչ մեծ ոգևորություն է բերել կռվի դաշտում ռազմական երգը, ոնց է նրանց սրտերում նսեմացրել թշնամուն ու առյուծի ոգին բարձրացրել: Դժվար է ասել ինչ կլիներ, եթե չլիներ ազգային երգը, բայց հաստատ կարող ենք ասել որ քանի կա մեր ոգին, միշտ սավառնելու է արծվի թևերով մեր պատմական երկրի վրա:
Երգեր բաժնում մենք ձեզ կտրամադրենք երգեր` նոտայագրված, բառերն առանձին էջով, ինչպես նաև կառաոկե, MP3, MID ֆորմատներով, որպեսզի առավել շատ շրջանակներ կարողանան օգտվել:
Ուրեմն երգեք խրոխտ երգեր, երգե´ք և փոխանցեք այն մեր հաջորդ սերունդներին:
Մի թողեք մեռնի երգը, երգի հետ ազգն էլ կմեռնի…
|