Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Չորեքշաբթի 10 Մարտ 2010 | 6:29
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Մեդիա
Նվիրատվություն
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Արձագանքներ


ՀՅԴ-2

19-20-1

Արցախյան ազատամարտիկներ

Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան:

Հայաստան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


       Հնդեվրոպական նախահայրենիքը: Հայերի ծագումը, կազմավորումը, որպես ժողովուրդ, տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում: Ք.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսին լեռնաշխարհում ապրում էին տասնյակ ու հարյուրավոր ցեղեր: Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նախապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի արևմտյան մասերը: Այդ տարածքում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, իրանցիների, հնդիկների և այլ ժողովուրդների նախնիները: Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ տարածված են Հնդկաստանից մինչև Եվրոպա ձգվող մի շարք երկրներում: Հնդեվրոպական լեզուներով խոսողները ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց պատմական հայրենիքը: Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ և կենսունակ լինելով` տարբեր ցեղերից կազմավորվել են մարդկանց ավելի մեծ ու կայուն խմբեր` ժողովուրդներ: Այս եղանակով առաջացան հույները, գերմանացիները, ռուսները, պարսիկները, հնդիկները և այլն: Հայը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն, է որ մնաց նախահայրենիքում` Հայկական լեռնաշխարհում` որպես տեղաբնիկ ժողովուրդ:
    Հայ ժողովրդի ծագումը: Այդպիսի պատմական ուղի են անցել նաև հայերը: Հայալեզու ցեղերը նախապես ապրում էին լեռնաշխարհի արևմտյան մասում: Այստեղից նրանք տարածվել են լեռնաշխարհով մեկ, որ հետագայում նրանց անունով կոչվել է Հայկական լեռնաշխարհը: Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը, որը տևել է մոտ հազար տարի: Այդ գործընթացին մասնակցել են նաև լեռնաշխարհում ապրող ուրիշ ցեղեր ու ցեղախմբեր, որոնք խոսում էին տարբեր լեզուներով: Սակայն վճռական դերը կատարել են հայկական հնդեվրոպալեղզու (այսինքն` հայալեզու) ցեղախմբերը, որոնցից երկու ամենախոշորներն ու հզորները կոչվել են. Մեկը` «հայ», մյուսն`«արմեն»: Այդ ցեղախմբերի և լեռնաշխարհի մյուս ցեղերի միավորման ճանապարհով սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը: Դա կատարվում էր այսպես. ցեղերն ու ցեղախմբերը հետզհետե կորցնում էին լեզուները և, ընդունելով հայկական ցեղերի լեզուն, նրանց հետ կազմում էին մեկ ժողովուրդ:



Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"