Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Շաբաթ 31 Հուլիս 2010 | 14:51
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Ուսումնա-Մարզա-Մարտական
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Նվիրատվություն
Բարեգործական Էջ
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Մեդիա
Արձագանքներ
Օգնություն
Անհրաժեշտ ծրագրեր
Կապ մեզ հետ


ՀՅԴ-8

Մեր Մեծերը

Անի

Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…

Արցախյան Հիմնախնդիր » 5. Ժամանակագրություն

Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը, ունեցել է 11,5 հազար կմ2 տարածք, 12 գավառ:
Արցախի Ինքնավարման Մարզ (ԱԻՄ) Կազմավորվել է 1923 թվականի հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Ընդգրկել է Մեծ Հայքի Արցախ նահանգի մի փոքր մասը: Տարածքը` 4,4 հազար քառակուսի կիլոմետր:
Արցախի Հանրպետությունը ունի 6 վարչական շրջան, մայրաքաղաքն է Ստեփանակերտը:
Ասկերանի շրջան, 928 կմ2
Հադրութի շրջան, 679 կմ2
Մարտակերտի շրջան, 1705 կմ2
Մարտունու շրջան, 792 կմ2
Շուշվա շրջան, 289 կմ2
Շահումյանի շրջան, 558 կմ2

Հունվար


1990 թվականին հունվարի 2-ին Ստեփանակերտում նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերը զենք գործադրեցին խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով զոհվեց երիտասարդ քանդակագործ Արմեն Հակոբյանը:

1992 թվականին հունվարի 4-ին Ստեփանակերտում բացվեց Արցախի Հանրապետության խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը Գերագույն խորհրդի անդրանիկ նախագահ ընտրվեց Արթուր Ասլանի Մկրտչյանին:
ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1989 թվականի հունվարի 12-ի հրամանագրով ԱԻՄ մտցվեց կառավարման հատուկ ձև և դադարեցվեց ԱԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման գործունեությունը: Հատուկ կառավարման նախագահ նշանակվեց Ա.Ի. Վոլսկին:

1990 թվականի հունվարի 12-19-ին Բաքվում կազմակերպվում է հայերի և մյուս քրիստոնյա ազգությունների ջարդ:

1990 թվականի հունվարի 15-ին ԽՍՀՄ ԳԽ հրամանի համաձայն ԱԻՄ-ում, նրան հարող շրջաններում հայտարարվեց արտակարգ դրություն, որի համար ոչ մի հիմք չկար:

1992 թվականի հունվարի 18-ին Արցախի ԳԽ ընդունում է պետական անկախության հռչակագիրը:

Վիգեն Միրզաջանի Շիրինյանը ծնվել է 1947-ին Արցախի Մարտակերտի շրջանի` Չլդրան գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1990-ի մարտին ընտրվել է ՀՀ ԳԽ անդամ:Մասնակցել է Արցախի պաշտպանական ջոկատների կազմակերպման գործին: Եվ ահա 6 դուստրերի հայր Վիգենը Ստեփանակերտի փողոցում կանգնած ավտոմեքենայի էր սպասում և լսում, թե մոտակա բարձունքից ինչպես են պայթում արկերը: Նա զգում էր, թե ինչ է կատարվում Կրկժան թաղամասում: Տոգորված էր այն մտքով, որ հայ ազատամարտիկները ոչնչացնում են հայկական Կրկժանում բուն դրած թշնամու հրոսակին և չի նկատում ուղիղ դեպի իրեն սլացող հրթիռը: Այդ հրթիռից էլ նա զոհվում է: Դա տեղի է ունեցել 1992-ի հունվարի 17-ին:

Արցախի Վաթերլոն
Աշխարհը գիտե Վաթերլոյի ճակատամարտի մասին: Բայց աշխարհը չգիտե, որ Վաթերլոյից ավելի զորեղ հերոսամարտ էր, ավելի շուտ` հերոսամարտի մի ամբողջ շարան Արցախի Վաթերլոն` Քարին տակ գյուղի հարյուրավոր օրեր տևած ճակատամարտը: Շուշիի բարձունքից ազերինները գրոհում էին, իսկ ներքևում Քարին տակը մնում էր անառիկ և զարմանք պատճառում համայն աշխարհին: Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր Վաղինակ Առուշանյանը, որը նահատակվեց 1992-ի հունվարի 26-ին:

Փետրվար

1918-թվականի փետրվարի 12-21-ին Շուշիի թեմական դպրոցում տեղի ունեցավ Արցախի հայության չորորդ համագումարը, որի ընդունած որոշման մեջ ասված է, որ հայկական Արցախը երբեք չի ընդունել և չի ընդունում իր վրա Ադրբեջանի իշխանությունը: Համագումարը Ազգային խորհրդի նախագահ է ընտրվում Եղիշե Իշխանյանին:

1988-ի փետրվարի 12-ին տեղի ունեցան կուսակցական ու տնտեսական ակտիվիստների ժողովներ, որոնք պաշտպանեցին Արցախի հայ բնակչության ձգտումը` վերամիավորելու Հայկական ԽՍՀ-ին:

1988-թվականի փետրվարի 20-ին ԱԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում Արցախը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ  Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին:

1988-թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում կազմակերպվում է հայերի ցեղասպանությունը:

Մարտ

1988-ի մարտի 2-ին Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հավաքը ընտրում է «Կռունկ» կոմիտեն: «Կռունկի» գործադիր մարմինը` խորհուրդը, բաղկացած էր 11 հոգուց: Խորհրդի նախագահ է ընտրվում է Ստեփանակերտի շինանյութի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարյանը:

1988 թվականին Պարգև սրբազանը նշանակվեց Արցախի թեմայի առաջնորդ:

1920 թվականի փետրվարի 28-ից մինջև մարտի 5-ը Շոշ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 8-րդ համագումարը:

1989 թվականի մարտի 26-ին տեղի ունեցած ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների ընտրությունների ժամանակ Արցախից պատգամավորներ ընտրվեցին Զ.Հ.Բալայանը, Վ.Մ. Գաբրիելյանը, Հ.Ս. Պողոսյանը և Ա.Ի. Վոլսկին:

1994-ին ԱՀ կառավարության որոշմամբ Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի հիման վրա ստեղծվել է Արցախի պատմության պետական թանգարանը:
Շուշիի Մարիամ-Ղուկասյան օրիորդաց դպրոցը հիմնվել է 1864-ին, Պ. Շանշյանի, Պ. Պռոշյանի և տեղացի Հախումյան ամուսինների ջանքերով: Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ և մայրեր: Գործել է մինջև 1920 թվականը:

1992-ի մարտին Արցախի ԳԽ ստեղծում է պաշտպանության խորհուրդ:

1991  թվականի մարտ ամսին Մոսկվայում ստեղծվեց ռուս մտավորականության « Ղարաբաղ» կոմիտեն, որի հիմնական խնդիրն է Արցախի հարցի միջազգայնացումը, նրա արդար լուծումը:

ԱՊՐԻԼ

1920 թվականի ապրիլի 3-ին Ասկերանի ռազմաճակատում հերոսաբար զոհվում է ծննդով գանձակեցի նշանավոր ֆիդայի Դալի Ղազարը:

1923 թվականի ապրիլի 4-ին Շուշիում լույս տեսավ Շուշիի Գավկուսկոմի և Գավգործկոմի օրգան «Ղարաբաղցի գեղջուկ» թերթը, 400 օրինակով: Նույն թվականի ամռանը այն վերանվանվեց «Խորհրդային Ղարաբաղ»:

1992 թվականիապրիլի14-ին եղեռնական մահով զոհվեց Արցախի ԳԽ անդրանիկ նախագահ Արթուր Մկրտչյանը (ծնվել է 1959-ի փետրվարի 16-ին): Մահից հետո լոըյս տեսավ նրա «Ինչ է տեղի ունեցել Հադչութում» գիրքը:

1991 թվականի ապրիլի 21-ին 27 տարեկան հասակում, Գետաշենում զոհվում է Թաթուլ Կրպեյանը: Զոհվում է հերոսի նման, ժպիտը դեմքին, արիությունը ներշնչող դյուցազնական կեցվածքով: Հազար տարի էլ անցնի, Գետաշենը չի մոռանա Թաթուլ Կրպեյանին: Թաթուլի անմահացած ոգին Գետաշենի երկնքում է, հսկում է, որ այս հողը չկորցնի իր հայկական դիմագիծը: Նա դարձել է հայրենի հողի ոգեղեն պաշտպան:

1920 թվականի ապրիլի 17-ին ստեղծվել է Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կոլեգիայի Ա նիստը տեղի է ունեսել ապրիլի 23-ին, Թաղավարդ գյուղում:

1919 թվականի ապրիլի 23-29-ը Շուշիում տեղի է ունեցել Արցախի հայության 5-րդ համագումարը, որը անընդունելի է համարել Ադրբեջանի հետ որևէ առնչություն ունեցող վարչական ծրագիր:

1991 թվականի ապրիլին սկսվեց արցախյան պատերազմը: Այդ նույն ժամանակ էլ նախկին խորհրդային բանակի կողմից Հյուսիսային Արցախի նկատմամբ իրագործվեց «Կոլցո» ծածկագրով գործողությունը, որով սկսվեց Հյուսիսայի Արցախի հայաթափումը:

1920 թ. Ապրիլի 25-ին Վարանդայի Թաղավար գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 9-րդ համագումարը, որը հռչակեց «Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անքակտելի մասը»:

1990 թվականի ապրիլի 24-ին Ստեփանակերտում նշվեց հայոց ցեղասպանության 75-ամյակը, չնայած գեներալ Սաֆոնովի կողմից արգելված էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողներից Գ. Գաբրիելյանը, Ռ. Բալայան, Հ. Բեգլարյանը և Ս. Խանյանը տուգանվեցին և ենթարկվեցի տնային կալանքի, իսկ Հ. Գրիգորյանը և Ս. Թովմասյանը ձերբակալվեցին և տեղափոխվեցին Ռուսաստանի բանտերից մեկը:

1990-ի հունվարին «Արաբո» երկրապաշտպանական ջոկատի չորս հրամանատարներից մեկն է դառնում Սիմոն Աչիգկյոզյանը: Սկզբում նա զենքը ձեռքին կռվում է Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում, հետո մասնակցում է Վարդենիսի ու Իջևանի կռիվներին: 1991-ին մեկնում է Շահումյան և փետրվարից դառնում Մարտունաշենի պաշտպանության ղեկավարը: Այստեղ էլ նա դրսևորում է իրեն որպես խիզախ հայկազուն: Ամեն ինչով զինված խորհրդային զորքը ազերինների հետ շրջապատում են Մարտունաշենը և կոտորում խաղաղ բնակիչներին: Սիմոն Աչիգկյազյանը հերոսի պես մարտնչում է մինջև վերջին շունչը և 1991-ի ապրիլի 29-ին զոհվում հայրենի հողի համար: Մարտունաշենը հավերժորեն կհիշի իր քաջ պաշտպանին:

Մայիս

Անկախության տոն

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է:

Մայիսի 9-ը  Խաղաղության տոնի օրն է:

451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը:

1918 թվականի մայիսի 22-28-ին տեղի ունեղավ Սարդարապատի հերոսամարտը:

1991 թվականի մայիսի 6-ին Գետաշենում ձերբակալվեցին բժիշկներ Սարգիս Հակոբքյովխյանը, Վալերի Խաչատրյանը և Գևորգ Գրիգորյանը: Նրանք 20 օր տանջանքների ենթարկվեցին Գյանջայի բանտում: Նույն մայիսի 6-ին ծանր ու հերոսական մարտերից հետո հանձնվում է Գետաշենը: Մայիսի 7-ին 3 հազար մարդ` կին, երեխան, ծեր, ռազմական ուղղաթիռներով տեղափոխվում են Ստեփանակերտ, ապա` Հայաստան:

1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային զորքերը և Ադրբեջանի օմոնականները մտան Մարտունաշեն և գրեթե ամբողջովի հրկիզեցին այն: Այդ ոճրագործության ականատես ռուս կին գրող Ինեսա Բուրկովան մայիսի 5-ի առավոտյան իրադրության վայրից այսպիսի դիմում հղեց աշխարհին.
      «…Խորհրդային բանակի զորամասերը, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, ադրբեջանական օմոնականները ոչնչացրել են Մարտունաշեն գյուղը: Այնտեղ ճենճահոտ է: Ոմանք հասցրեցին փախչել Գետաշեն, որտեղ տառապում են սովից, ցրտից ու զրահապատ վախից… Բոլորը անիծում են Գորբաչովին և ես նրանց հետ միասին: Ես` ռուս գրողս, դիմում եմ հայ սփյուռքին` անմիջապես բախեք Բուշի, Միտերանի, ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի դռները… Այստեղ 15 թվական է… Խաղաղ բնակչության հանդեպ արյունալի հաշվեհարդարի կազմակերպիչների նկատմամբ ես միջազգային դատ եմ պահանջում…»:
     Արցախի հնամյա մշակութային ու քաղաքական ոստան Շուշին 1992 թվականի մայիսի     9-ին ազատագրվեց թշնամուց:

     1994-ի մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման երկրորդ տարեդարձի օրը, Շուշի քաղաքում լույս տեսավ Արցախի շրջանային «ՇՈԻՇԻ» հայերեն թերթի առաջին համարը:

    1920 թվականի մայիսի 12-ին Շուշի մտավ 11-րդ կարմիր բանակի 32-րդ հրաձգային դիվիզիայի 281-րդ գունդը: Մայիսին ամբողջ Արցախը օկուպացվեց կարմիր բանակի կողմից և այն բռնակցվեց Ադրբեջանին:

  1990 թվականի մայիսի 21-ի գիշերը գեներալ Սաֆոնովի հրամանով հերկվեց Մարտակերտի օդանավակաայանը, որպեսզի Մարտակերտի շրջանը լրիվ կտրվի արտաքին աշխարհից:

  1992-ի մայիսի 12-ին ազատագրվեց Լաչին քաղաքը: Մայիսի 20-ին Ստեփանակերտ հասավ 100-ից ավելի ավտոմեքենաներից  կազմված  շարասյունը: Սա առաջին մարդասիրական օգնությունն էր Գորիս–Ստեփանակերտ մայրուղիով:
Շուշիի ռեալական հանրակրթական միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1881-ին: Հիմնականում պատրաստել է տարրական դպրոցի ուսուցիչներ և աշխատողներ: Ուսուցումը տարվել է ռուսերեն: 1920-ին դարձել է երկրորդ աստիճանի հանրակրթական միջնակարգ դպրոց:

Հունիս

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգայաին օրն է:

    Նորայր Դանիելյանն ապրեց 26 տարի: Մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի 2 գյուղերի` Եղծահողի և Հին շենի պաշտպանությանը: Հետո կռվել է Մյուրիշեն գյուղի համար: Շուտով իր ջոկատով նա հայտնվում է Ջայնաթաղի դաշտավայրում: Ութ հոգով ձեռնարկում է 3,5 հազար հեկտար տարածքի պաշտպանությունը: Այստեղ խորհխդային զորքերն ու ազերի օմոնականները շրջապատում են գյուղը, գերի վերցնում Նորայրին և նրան նետում Շուշիի բանտը: Ազատվում է գերիների փոխանակմամբ: Մասնակցում է մի քանի մարտերի, վիրավորվում, ապա ապաքինված նորից նետվում մարտի մեջ: Նրա ղեկավարած զորամասն էլ ազատագրում է Մարտակերտ քաղաքը:

1838 թվականի հունիսի 22-ին բացվեց Արցախի հայոց թեմական դպրոցը, 9 տարվա տևողությամբ: Այն հիմնականում պատրաստել է տարրական դպրոցի ուսուցիչներ: Փակվել է 1920-ին:

1993 թվականի հունիսի 12-ին զոհվում է Արցախի լեգենդար հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանը:

1994 թվականի հունիսի 15-ին Արցախի ԳԽ որոշմամբ «Արցախ» թերթը պաշտոնապես վերանվանվել է «ԼՂ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Նորանուն թերթի առաջին համարը լույս է տեսել հունիսի 18-ին:

1993 թվականի հունիսի 13-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի համար մղված մարտում զոհվեց ազատամարտիկ Կարինե Գևորգյանը` ծնված 1959-ին` ՀՀ Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում:

1988 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցավ ԱԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի նստաշրջանը: Ելնելով ազգերի ինքնորոշման սկզբունքներից նստաշրջանը որոշեց մարզը դուրս բերել Ադրբեջանի Հանրապետության ենթակայությունից:

1919 թվականի հունիսի 28-30-ին Շոշ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 6-րդ համագումարը:

Առաջին անգամ Արցախից 1990 թ. Մայիսի 20-ին ՀՀ ԳԽ պատգամավոր են ընտրվել.
Վահրամ Աթանեսյան                   Զավեն Իշխահյան
Սլավիկ Առուշանյան                    Էդիկ Ղուկասյան
Մանֆրեդ Բախշյան                      Վիգեն Շիրինյան
Գրիշա Բաղիյան                            Գեորգի Պետրոսյան
Համլետ Գրիգորյան                       Սերժ Սարգսյան
Ռազմիկ Դանիելյան

1994 թվականի հունիսից Արցախի Շուշի քաղաքում գործում է Արցախի «Պըլը Պուղի» առաջին տիկնիկային թատրոնը:

1994 թվականի Արցախի Գերագույն խորհուրդը պատրաստել է լեզվի մասին օրենքի նախագիծ, որի համաձայն Արցախի Հանրապետությունում պետական լեզու է համարվում գրական հայերենը: Օրենքով թույլատրվում է նաև Արցախի բարբառի գործածությունը:

Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի հունիսի 2-ի հրամանագրով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գնադապետ Սամվել Բաբայանին շնորհվել է գեներալ մայորի կոչում: Նա 29 տարեկան է: Արցախի հողը աշխարհին շատ զորավարներ է տվել, բայց նրանց մեջ Բաբայանն առաջին է, որ գեներալի կոչում է ստանում իր հայրենի իշխանությունների կողմից:

Ազատամարտիկ Արթուր  Միքայելի  Մեսրոպյանը  ծնվել է 1965 թվականի հուլիսի 22-ին, Ստեփանակերտ քաղաքում: Կրթությունն ստացել է տեղում, ապա ծառայել բանակում ու անցել աշխատանքի: Գեներալ Սաֆոնովի հրամանով ազեր օմոնականները ձերբակալել են և մի քանի ամսով բանտարկել Դոնի Ռոստովում: Մինչ այդ նա հասցրել էր զենք փոխադրել Արցախի ազատամարտիկների համար: Ազերինները հետապնդել են նրան և 1990 թվականի հունիսի 30-ին սպանել Տաշքենդի մոտ: Որդու կորստից հետո Արթուրի մայրը` բանաստեղծուհի Հասմիկ Ղարայանը զինվորագրվել է Արցախի ազատագրական պայքարին և մինչև այժմ էլ ծառայում է Արցախի բանակում:

Հուլիս

1923 թվականի հուլիսի 7-ին ընտրվեց Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կազմելու մասին»:

1989 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցավ Արցախի ժողովրդական ճակատի հիմնադիր կոնֆերանսը, որտեղ ստեղծվեց «Արցախի հայկական ժողովրդական շարժումը»` «Միացումը», որի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Նպատակն էր ԱԻՄ վերամիավորել Հայաստանին:

1988 թվականի հուլիսի 12-ին ժողովրդական պատգամավորների ԱԻՄ 20-րդ գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը որոշում ընդունեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԱԻՄ դուրս գալու հռչակման մասին:

1918 թվականի հուլիսի 22-29-ին Շուշիում տեղի է ունեցել Արցախի հայության առաջին համագումարը, որը Արցախը հայտարարեց  անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Արցախի Հայոց Ազգային խորհուրդ և Արցախի  ժողովրդական կառավարություն:

1993 թվականի հուլիսի 23-ին եռօրյա արյունալի մարտերից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը լռեցրին Աղդամի կրակակետերը:

1874 թվականին Շուշիի հոգևոր հայրերի տպարանում տպագրվում է «Հայկական աշխարհ» գրական, մանկավարժական և կրոնական ամսագիրը, որը Արցախի առաջին պարբերականն էր: Այն խմբագրում էր Ստեփան Ստեփանեն (Խորեն Եպիսկոպոս Ստեփանե):

1928 թվականի հուլիսին Կարկառ գետի վրա նկսեց կառուցվել 225 կ/վ հզորությամբ էլեկտրական, որը շահագործման հանձնվեց 1930 թվականին:

Օգոստոս

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը:

1921 թվականի օգոստոսի 1-ին Վարանդայի Հաղորտի գյուղում տեղի ունեցած խորհուրդների արտահերթ համագումարը ի լուր բոլորի արցախահայության անունից հայտարարում է «Խորհրդային Հայաստանի հետ միավորված լինելու գյուղացիության ցանկությունների մասին»:

1828 թվականին Արցախում տպագրվում է առաջին գիրքը` «Պատմութիւն սուրբ գրոց…»:

1919 թվականի օգոստոսի կեսերին տեղի ունեցավ Արցախի հայության 7-րդ համագումարը:

1831-1832 թվականներին Արցախում առաջին անգամ անց է կացվել ծխահամար, որի նյութերը պահվում են Հայաստանի Հանրապետության պատմության պետական կենտրոնական արխիվում (ֆոնդ 93):

1992 թվականի օգոստոսի 15-ին ստեղծվում է Պաշտպանական պետական կոմիտե, որին տրվում է Արցախի ԳԽ նախագահության լիազորությունների մի մասը: ՊՊԿ-ի նախագահ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը:

1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Արցախի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, որը ստեղծեց Ազգային խորհուրդ: Նախագահ ընտրվեց Վ. Ս. Գրիգորյանը:

1994 թվականի օգոստոսի 18-ին, հինգշաբթի օրը, առավոտյան ժամը  715-ին, Երևանի հայրապետական իր առանձնատանը, 86 տարեկան հասակում, վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջինը (ծ. 1908 թ.), թաղվեց օգոստոսի 28-ին, Էջմիածնի Մայր Տաճարի բակում:

1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերում զոհվեց Մարտունու նշանավոր հրամանատար Մերուժան Մոսիյանը:
Աշոտ Ղուլյանը (Բեկոր) ծնվել է 1959 թվականին Ասկերանի շրջանի Խնձորիստան գյուղում: Որտեղ ասես, որ նա չի կռվել. Հադրութ, Մարտակերտ, Շահումյան, Մայլիբեյլի, Խոջալու, Կրկժան, Քարին տակ, Շուշի: 1991 թվականին Ծամծոր գյուղը պաշտպանելու ժամանակ վիրավորվել է չորորդ անգամ: Շուշիի ազատագրումը Բեկորի համար եղել է պայքարի խնդիր: Քաղաքի գրավման օրը Բեկորը համարել է իր կյանքի ամենաերջանիկ պահը:                                           

 1992-ի օգոստոսի 28-ին ավտովթարից զոհվեց Բերդաձորի Անդրանիկը` Արցախի ազատագրական շարժման հմուտ կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը: Անդրանիկ Հարությունյանի ղեկավարությամբ չարս գյուղ` Մեծ շեն, Փոքր շեն, Եղծահողը և Ծաղկաձորը ստեղծեցին Բերդաձորի ինքնապաշտպանական գոտին և 4 տարի շարունակ Արցախի հարավային սահմանը անառիկ բերդ դարձրին: Դա իսկական հերոսամարտ էր, հայկական խիզախության անօրինակ փայլատակում: Շատ կռիվներ եղան և Անդրանիկ Հարությունյանի զորաջոկատը միշտ էլ հաղթանակով էր դուրս գալիս:
 Բերդաձորի 800 հայ բնակիչները մարտնչում էին Լաչինի և Շուշիի 82 հազար ազերիների դեմ: Ահա այդ ժամանակ էր, որ խորհրդային զորքերը օգնության հասան ոչ թե հայերին, այլ ազերիներին: Եվ հրի մատնվեց Բերդաձորը: Անդրանիկը ձերբակալվեց և նետվեց Շուշիի բանտը: Թշնամին Անդրանիկի համար 5 միլիոն գլխագին նշանակեց: Անդրանիկը փրկվեց հրաշքով: Երկու երեխաների հայր 30-ամյա Անդրանիկ Հարությունյանը կարճ կյանք ունեցավ: Բայց ապրածը հերոսի կյանք էր և ոչ սովորական մահկանացուի:

Սեպտեմբեր

1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը   (ոչ աշխատանքային օր):

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության հանրաքվեի օրն է:

1918 թվականի սեպտեմբերի 6-11-ին Շուշիում տեղի ունեցավ Արցախի հայության երկրորդ համագումարը:

1994 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում հիմնադրվեց «Չճանաչված պետությունների» ընկերությունը, որի անդամներից է Արցախի Հանրապետությունը:

1992 թվականի սեպտեմբերի 15-ին գրանցվել է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի նախագահն է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենսեր Աղալովյանը:

1918 թվականի սեպտեմբերի 18-22-ին Շուշիում տեղի ունեցավ Արցախի հայության երրորդ համագումարը:

1923 թվականի սեպտեմբերի 20-ին Խանքենդը (Վաչագան Բարեպաշտի հիմնադրած Վարարակնը) վերանվանվեց Ստեփանակերտը, որը և դարձավ մարզի կենտրոնը:

1918 թվականի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Մարտակերտի հերոսամարտը, որտեղ Ջրաբերդի աշխարհազորայինները գլխովին ջախջախեցին Ջրաբերդ ներխուժած թուրք-թաթարական հրոսակախմբերին:
Ազնիվ խառնվածքի տեր մտավորական Սամվել Շահմուրադյանը զոհվեց Արցախում

1992-ի սեպտեմբերի 14-ին: Նա իրեն դրսևորեց որպես զինվոր ու տարեգիր: Սումգայիթի հայոց եղեռնը մինջև հոգու խորքը ցնցեց Սամվելին: Նա հաղթահարեց հազար ու մի դժվարություն, հավաքեց հազար ու մի փաստաթուղթ, վկաների ցուցմունքներ և իր անձնական ջանքերով հրատարակեց «Սումգայիթ» ժողովածուն: Դա հայ ժողովրդի դառն պատմության մի էջն էր, մի ահեղ վավերաթուղթ այս աղխարհի զորեղների մասին, որոնք անտարբեր եղան 1988-ի փետրվարյան եղեռնի հանդեպ:

Հոկտեմբեր

1813 թվականի հոկտեմբերի 1-ին (հին տոմարով) Ռուսաստանի և Արցախի միջև կնքվեց Գյուլստանի պայմանագիրը (Զեյվա գետի ափին) «հավիտենական ժամանակների» համար:

1927 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց Արցախի գինու և սպիրտի տրեստը (Ղարգինտեստ):

1990 թվականի հոկտեմբերի 1-ին կազմակերպվեց հատուկ ծրագրերի վարչությունը, որի հիմնական խնդիրն է կազմակերպել Արցախի տնտեսական օգնությունը:

1934 թվականի հոկտեմբերին ստեղծվեց Արցախի մարզային տեղական արդյունաբերության կոմբինատը (տեղարդկոմբինատ):

Թևան Ստեփանյան: Ծնվել է 1892 թվականին Դիզակի (այժմ` Հադրութի) շրջանի Տումի գյուղում: Մասնակցել է առաջին աշխարհամարտին: Պատերազմից վերադառնալով հայրենի գյուղ, կազմակերպել է մի ջոկատ` Դիզակի արևելյան գյուղերը թուրք-թաթարների հարձակումներից պաշտպանելու համար: Իսկ երբ 1920 թվականի ամռանը կարմիր բանակի զորամասերը ներխուժում են Դիզակի գյուղերը և Արցախ ներմուծված խորհրդային մարմինների օգնությամբ իրագործում բռնագրավումների քաղաքականությունը, Թևան Ստեփանյանն ըմբոստանում է դրա դեմ, որի համար էլ բանտարկում են նրան: Թևանին հաջողվում է փախչել բանտից և պայքար ծավալել տեղական բոլշևիկյան և խորհրդային մարմինների ու կարմիր բանակի զորամասերի դեմ: Թևանին հաջողվում է ազատագրել Դիզակի և Վարանդայի շրջանները: Նա սերտ կապերի մեջ էր Սյունիքի հերոսամարտերի կազմակերպիչ Գարեգին Նժդեհի հետ:
Թևան Ստեփանյանի գլխավորված հակախորհրդային շարժումը ճնշելու համար Արցախում կենտրոնացված 11-րդ կարմիր բանակի զորամասերը հարձակման են անցնում, բայց բազմիցս մատնվում են պարտության: Այնուամենայնիվ, 1921 թվականի ապրիլի կեսերին Թևանը անհավասար մարտերում անհաջողության է մատնվում, փոխադրվում Զանգեզուր և միանում Նժդեհի ուժերին: 1921 թվականի մայիսին տարագրվում է :Պարսկաստան, որտեղ 1941 թվականի նոյեմբերի սկզբին ձերբակալվում է խորհրդային գործակալների կողմից, բերվում Բաքու, որտեղ էլ սպանում են նրան:
Թևան Ստեփանյանը անջնջելի հետք է թողել Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ:

1918 թվականի հոկտեմբերի 17-ին Գորիսի շրջանայի համագումարը որոշում է օգնության գնալ արցախցիներին:

1918 թվականի հոկտեմբերի 18-ին Վարանդայի և Դիզակի աշխարհազորայինները Մսմնա գյուղի մոտ ջախջախում են թուրք-թաթարական մի խոշոր զորամաս:

1989 թվականի հոկտեմբերի 16-ին 60-ամյա լռությունից հետո կրկին ղողանջեցին Ամարասի եկեղեցու զանգերը:

1992 թ. հոկտեմբերին ստեղծվեց Արցախի պետական համալսարանը, նախկինում գործող Կիրովականի մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտների մասնաճյուղերի հիմքի վրա: Այն ունի 7 ֆակուլտետ` 30 մասնագիտությունների գծով: Համալսարանում ուսանում են 1894 ուսանող:

1874-1920 թվականներին Արցախում լույս է տեսել 21 անուն թերթ և ամսագիր, որոնցից 19-ը հայերեն, իսկ երկուսը` ռուսերեն:

Նոյեմբեր

Նոյեմբերի 7-ը ազգությունների և մարդու իրավունքների պաշտպանության օրն է:

1945 թվականի նոյեմբերին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակ է ուղարկում Ի. Ստալինին և խնդիր դնում Արցախը միավորել Հայաստաանին:

1923 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում բացվեց Արցախի Ինքնավար Մարզի խորհուրդների առաջին համագումարը: Այդ նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը:

Արտեմ Լալայանը ծնվել է 1879-ին, Արցախի Դիզակ գավառի Հադրութ գյուղում: Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, հետո աշխատել է Բաքվի նավթահանքերում: 1909 թվականին Իրանում բռնկված հեղափոխության ժամանակ քաջաբար կռվել է Եփրեմ Խանի ջոկատում: Առաջին աշխարհամարտի տարիներին կռվել է Քեռու ջոկատում: Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենի Դիզակ, իսկ երբ 1918-ի սեպտեմբերին թուրք-թաթարական բարբարոսները ներխուժում են Արցախ, Արտեմ Լալայանը ընտրվում է Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինները թշնամու զորամասերը ջախջախում են Մսմնայի ճակատամարտում: Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Թիֆլիսում: Արտեմ Լալայանի հիշատակը վառ է մնում արցախահայերի հիշողության մեջ:

1927 թվականի նոյեմբերի 15-ին շահագործման հանձնվեց Կարմիր շուկայի օղեթորման գործարանը, որի կառուցմանը մեծ օգնություն է ցույց տվել Խորհրդային Հայաստանի կառավարությունը:
Արցախի ԳԽ նախագահությունը 1992 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ հաստատվեց Արցախի պետական զինանշանը:

1991 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ստեղծեց Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով:

1924 թվականի նոյեմբերի 26-ին ստեղծվեց ԱԻՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որը գոյատևեց մինջև 1929 թվականը:

1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում որոշվում է հանձնարարել Ադրհեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին հեղկոմի անունից հռչակագիր կազմել ու մատնանշել, որ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի միջև վերանում են բոլոր տարածքային վեճերը: Որոշման մեջ ասված է. «Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությունը, ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանը Սոցիալիստական Խորհրդային  Հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը: Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերջացած: Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը »:

1993 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Նիժնենովգորոդյան մարզի Կստովո քաղքում կայացած սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցեցին Արցախի մարզիկ-մարզուհիները: Նրանք շահեցին երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ, ստեփանակերտցի աղջիկները թիմային հաշվարկում գրավեցին երրորդ պատվավոր տեղը: Դա արցախցիների առաջին ելույթն էր համաշխարհային մարզական մրցություններում:

Դեկտեմբեր

1988 թվականի դեկտեմբերի 8-ին Արցախից 400 հոգի անմիջապես մեկնեցին աղետի գոտի փրկարարական աշխատանքներ կատարելու: Աղետյալներին օգնելու համար Արցախում հանգանակվեց 5 միլիոն ռուբլի:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը ընդունեց Հայկական ԽՍՀ-ի և Արցախի վերամիավորման մասին որոշումը:

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց հանրաքվե, որի մասնակիցները պատասխանեցին Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակի վերաբերյալ հարցին: Քվեարկությանը մասնակցած 109 հազար արցախցիներից 99,9 տոկոսը դրական պատասխան է տվել Արցախի Հանրապետության անկախ լինելու հարցին:
Ջրաբերդի շրջանի 40 հազարանոց հայ բնակչության 1918 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստան ուղարկած զեկուցագրից. «Երբ սեպտեմբերին թուրք-ադրբեջանական բանակը շարժվեց Շուշիի վրա, Ջիվանշիի գավառի հայերը անհապաղ հրավիրեցին գավառային հավաք և միահամուռ վճռեցին կռվել մինչև արյան վերջին կաթիլը, ոչ մի պատրվակի տակ չզինաթափվել, անձնատուր չլինել  բարբարոսներին, որոնք գլխովին բնաջնջում էին իրենց ձեռքն ընկած հայերին` հաշվի չառնելով ոչ սեռը, ոչ էլ տարիքը, կողոպտելով նրանց ունեցվածքը, ավերելով մշակույթի օջախները, դրանք կրակի մատնելով»:

1924 թվականի վերջին ավարտվեց Ստեփանակերտի ջրմուղի կառուցումը:

1988 թվականի վերջին Արցախ են ժամանում Ա.Դ. Սախարովը, Գ.Վ. Ստարավոյտովան և Ե. Բոնները:

1991 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունները:

1976 թ. դեկտեմբերի 24-ին շահագործման հանձնվեց Սարսանհէկը:

1924 թ. դեկտեմբերին հիմնադրվել է Ստեփանակերտի հանրապետական գրադարանը, որն ունի 188587 կտոր գիրք և մոտ հազար ընթերցող:

 



Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"