Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…
Զարկ, երբ հալածում են քեզ, զարկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը, զարկ շարունակ … և այն ժամանակ, հավատա, նահատակ ժողովուրդ, արյունարբու թշնամիդ անգամ ծնկի կը չոքի և կը գոչի “հարգանք քեզ” :