Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…
Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճիշտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե, շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են, քան իրենց ժամանակը և առհասարակ ժամանակները։
Մարտիրոս Սարյան