Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…
Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը:
Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա ռոբոտը պայթել է, թե ոչ:
Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր /չափերը 40×40սմ, քաշը 10 կգ/:Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում,նվազագույն սխալներով: