Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Շաբաթ 31 Հուլիս 2010 | 14:47
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Ուսումնա-Մարզա-Մարտական
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Նվիրատվություն
Բարեգործական Էջ
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Մեդիա
Արձագանքներ
Օգնություն
Անհրաժեշտ ծրագրեր
Կապ մեզ հետ


Նոր Կյանք

Բաքու Ջարդեր

Պետո 15

Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…

« Նորություններ
Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Ներկայացուցիչները Կը Յայտարարեն

Կիրակի, 27 Սեպտեմբեր 2009 23:41
Օգոստոս 31ին, հայաշխարհը անակնկալօրէն դրուեցաւ անհաճոյ իրականութեան մը առջեւ՝ այդ օր հրապարակուած հայ-թրքական նախաստորագրուած արձանագրութիւններուն տեսքով:
Ներքոստորագրեալ կազմակերպութիւններս խորապէս մտահոգուած ենք այս արձանագրութեանց մէջ տեղ գտած մեր ազգի ու պետութեան համար սպառնալի դրոյթներով:
Մեր հաստատ համոզումն է, որ այս արձանագրութիւնները կը վիրաւորեն մեր ժողովուրդի արժանապատուութիւնը՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը. կը փոշիացնեն պատմական հայրենիքի գաղափարը եւ կը վտանգեն Արցախի ազատագրական պայքարի բիւր զոհողութիւններով ձեռք բերուած Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ապագան:
Մենք նաեւ մտահոգ ենք, որ այսպիսի համահայկական նշանակութեամբ հարցեր կը տնօրինուին Հայաստանի իշխանութեանց կողմէ, առանց այդ հարցերը համազգային քննարկման արժանացնելու ու հայկական իրականութեան մէջ գործող կազմակերպութեանց կարծիքը իմանալու:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Հայ Դատի հետապնդման իրաւատէրը համայն հայ ժողովուրդն է՝ ըլլայ Հայաստանի թէ սփիւռքի մէջ: Համայն հայութեան ապագային համար հեռահար հետեւանքներ ունեցող հարցերուն բարւոք արդիւնքի կարելի էր հասնիլ միայն ներքին համերաշխութեան եւ Հայաստան-Սփիւռք ներդաշնակուած համագործակցութեան ճամբով։
Մեր արդար ակնկալութիւնն է, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնները ականջալուր ըլլան համընդհանուր ընդվզումի ձայներուն ու անմիջապէս կասեցնեն արձանագրութիւններու ստորագրման գործընթացը՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովուրդի:

Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արեւմտեան Ամերիկայի Կիլիկիոյ Թեմ
Հայ Կաթողիկէ համայնք
Հայ Աւետարանական համայնք
ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին
ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ


28 Սեպտեմբեր, 2009


Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"