Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Շաբաթ 31 Հուլիս 2010 | 14:47
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Ուսումնա-Մարզա-Մարտական
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Նվիրատվություն
Բարեգործական Էջ
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Մեդիա
Արձագանքներ
Օգնություն
Անհրաժեշտ ծրագրեր
Կապ մեզ հետ


Ջահերով Երթ

Լոռի

Վանաձոր

Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…

« Նորություններ
Նստացույց եւ հացադուլ` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

15.09.2009 16:02

Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, ՀՀ կառավարության եւ արտգործնախարարության շենքերի դիմաց միաժամանակ սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնած անժամկետ նստացույցն ու հացադուլը։ Մասնակիցները նստացույցը սկսեցին «Ո'չ նախապայմաններին», «Նալբանդյա'ն, հեռացի'ր» կոչերով։ Հացադուլավորները 27-ն են:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով` նստացույցը եւ հացադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել արձանագրությունների բովանդակությունը։ «Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում։ Որքան էլ իշխանությունները հայտարարեն, որ նախապայմաններ չկան, մեր գնահատականը շատ հստակ է` այդ փաստաթուղթը կանխորոշում է հարաբերությունների կարգավորում հօգուտ Թուրքիայի։ Սա հստակ է։ Այսինքն` եթե մենք սա ստորագրում ենք, ապա արդեն հաջորդ օրվանից այդ նախապայմաններն իրականացման գործընթացի մեջ են մտնում։ Ասում են, թե արձանագրություններում չկա Կարսի պայմանագիր, այդ դեպքում ինչո՞ւ է գրված, որ ճանաչում ենք սահմանները։ Այդ սահմաններն ամրագրված են միայն 1921 թվականի Կարսի պայմանագրով, ուրիշ որեւէ պայմանագիր նման սահման չի ամրագրում։ Մեր նպատակն է ժողովրդին բացատրել, ներկայացնել խնդիրները, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Դաշնակցությունը մերկապարանոց հայտարարություններ է անում, հակաթուրք կուսակցություն է, եւ ինչ էլ արվի` նրանց դուր չի գալու։ Մեր խնդիրը հանրությանը իրական փաստեր ներկայացնելն է»,- ասաց Ա. Ռուստամյանը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ միջոցառումները շարունակվելու են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ «Մեր այս բողոքը նաեւ երեւույթի դեմ է. իրականում այսօր մեր երկրում բանավեճ չկա այդ արձանագրությունների շուրջ, եւ այս միջոցառումները նաեւ նպատակ ունեն հասարակությանը ներկայացնել այն փոփոխությունները, որոնք ՀՅԴ-ն առաջարկում է անել այդ արձանագրություններում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։ Նա չի բացառում, որ հնարավոր են բռնություններ նստացույցի մասնակիցների նկատմամբ, սակայն վստահեցնում է, որ պատասխանը համարժեք կլինի։ Վ. Հովհաննիսյանը նույնպես մասնակցելու է հացադուլին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիք հայտնեց, որ իշխանությունները արձանագրություններում փոփոխություններ անելու ցանկություն չունեն եւ փորձում են իրենց տեսակետները քարոզել ժողովրդին։ Ըստ նրա` Դաշնակցությանը մտահոգում է արձանագրությունների երկու կետ` սահմանների ճանաչման վերաբերյալ դրույթը, ինչպես նաեւ Ցեղասպանության հարցն ոսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը:

Նստացույցին զուգահեռ նաեւ ստորագրահավաք է կատարվում:

Տեղեկացնենք, որ բողոքի միջոցառումներ կազմակերպվելու են նաեւ Հայաստանի մարզերում եւ Սփյուռքում



19 Սեպտեմբեր, 2009


Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"