Մեդիա Ինչպես օգտագործել Ֆորում Կապ մեզ հետ
  Շաբաթ 31 Հուլիս 2010 | 14:48
Armenian Russian English
Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Հանրագիտարան
Հայաստան
Ազատամարտ
Ազատամարտիկներ
Եռաբլուր
Ցեղասպանություն
Հայ Դատ
Արցախյան Հիմնախնդիր
Նախիջևանի Հիմնախնդիր
Ջավախքի Հիմնախնդիր
Արևմտյան Հայաստան
Հայկական Բանակ
Ուսումնա-Մարզա-Մարտական
Մեր Մեծերը
Մշակույթ
Թեմատիկ Գրականություն
Ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Երաժշտություն
Քարտեզներ
Նվիրատվություն
Բարեգործական Էջ
Հարցեր, Պատասխաններ
Հայտարարություններ
Մրցույթներ
Մեդիա
Արձագանքներ
Օգնություն
Անհրաժեշտ ծրագրեր
Կապ մեզ հետ


Ակցիաներ

Վան

Հայաստան

Պատերազմը օձագալար սողում է դեպի Ղարաբաղ, Հայաստան` ոտնատակ տալով խորհրդային առասպելները, պատրանքները, երազանքները. Հասկացավ հայ մայրը` իր որդին զինվոր է… Հասկացավ հայ կինը, որ ամուսինը զորավոր է, հասկացավ հարսնացուն` նշանածը պարտավոր է, հասկացավ մինչ անգամ փոքրիկն ու գոչեց.-Չվախենաս, Ղարաբաղ, Տիգրանիկն էլ զինվոր է: Ու օրհնանքը դուրս ելավ սեղմված ատամների արանքից, թառեց շուրթերին ու արձագանքեց հայոց լեռներում…հպարտ լեռներում…

« Նորություններ
Հայտարարություն ԼՂՀ-ից. «Նրանք, ովքեր մտադիր են զիջել տարածքները, թող դրանցից քամեն-զատեն մեր զավակների արյունը»

18:13 / 14.09.2009

ԼՂՀ զոհված զինծառայողների հարազատների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Բանակցային գործընթացում շրջանառության մեջ դրված փոխզիջումներ հասկացությունն ըստ էության միակողմանի զիջումներ է նշանակում, այն էլ՝ ղարաբաղյան կողմից: Փաստորեն, զիջում ենք միայն մենք, իսկ Ադրբեջանի գլխավոր փոխզիջումը պատերազմը չվերսկսելն է: Տարօրինակ է, որ պատերազմի վերսկսումը սպառնալիք ու չվերսկսումը իր կողմից փոխզիջում է համարում պատերազմում պարտված կողմը: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ սա զիջում լիներ պատերազմում հաղթած ղարաբաղյան կողմի համար:

Ընդհանրապես, շատ ավելի ընկալելի կլիներ, որ պատերազմի չվերսկսումը ոչ թե զիջում լիներ, այլ բանակցային գործընթացի պայման, որը վերաբերում է բոլորին: Անտրամաբանական ու ստորացնող են նաև Ադրբեջանի մյուս „զիջումները“, ըստ որոնց Բաքուն մի կերպ համաձայնվում է մեզ վերադարձնել մեզնից խլվելիքի մի չնչին մասը:

Մեզ խորապես անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից, մինչդեռ բոլորի համար էլ պարզ պիտի լինի, որ այդ գործընթացը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե վերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ, և եթե ապահովվի նաև ղարաբաղա-ադրբեջանական անմիջական երկխոսություն: Խորապես համոզված ենք, որ ղարաբաղյան կողմը չի կարող որևէ պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ ստորագրված համաձայնագրի համար: Որքան մենք ենք հասկանում, ղարաբաղյան կողմը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը և վերջնական խոսքը պիտի վերապահի իրեն:

Մեզ շատ է անհանգստացնում նաև գաղտնիության մթնոլորտը: ԼՂՀ իշխանություններին կոչ ենք անում քողազերծել բանակցային գործընթացը, անկեղծ ու բաց երկխոսություն սկսել սեփական ժողովրդի հետ ու խրախուսել հանրային քննարկումներ, քանի որ մեր ճակատագրի մասին որոշում պիտի ընդունենք բոլորս, համայն ժողովուրդը:

Գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պիտի լինի պատմական ու իրավական հարթությունների վրա: Հենց այս, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից ենք մենք դիտարկում ազատագրված տարածքների ճակատագրի հարցը: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր պատմական հայրենիքի մի մասն ազատագրել ենք մեզ պարտադրված պատերազմի ժամանակ: Այդ տարածքների, ավելի ճիշտ՝ մեր հայրենիքի մի մասի վերստին զիջումն անընդունելի է, քանի որ հայրենիքը չեն զիջում: Այդ տարածքները նաև մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն են, առանց որոնց պատերազմի վերսկսման գայթակղությունը Ադրբեջանի համար շատ ավելի մեծ է լինելու, ինչպես մեծ է լինելու նոր կորուստների, նոր զոհերի ու նոր տառապանքների հավանականությունը հատկապես մեզ համար: Եւ հենց նոր պատերազմից, նոր զոհերից ու տառապանքներից խուսափելուն է միտված մեր այս հայտարարությունը:

Նրանք, ովքեր մտադիր են զիջել այդ տարածքները, թող դրանցից քամեն-զատեն մեր զավակների արյունը: Մեր զավակների արյունը ուրիշին տալու իրավունք չունենք»:

 


14 Սեպտեմբեր, 2009


Մեր ԽոսքըՄեր ՄասինՀիմնադրամներԿազմակերպություններՄասնաճյուղերՄասնակցությունՆախագծերՆպատակներըՄեր ակումբըԿապեր

Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին: ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԸ` ԴԱՎԱՃԱՆ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԸ` ՀԱՅՐԵՆԻՔ ԶԻՋՈՂ Է, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՂԸ` ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒՐԱՑՈՂ Է, ԱՐՑԱԽԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ՋԱՎԱԽՔԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ Է ԵՎ ՎԵՐՋ:

Copyright © by KAREN MARTIROSYAN created by "ANEX"